Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնությունն ամբողջ ծավալով իրականացնում է պետական միջացների հաշվին։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կան դեպքեր, որ վիրավորում ստացած զինծառայողները կարիք կունենան նաև արտերկրում բուժում ստանալու։ Այս դեպքերի համար կա հստակ ընթացակարգ։ Պաշտպանության նախարարությունը նման դիմումները ներկայացնում է մեր նախարարությանը կից գործող մասնագիտական հանձնաժողովին։ Նրանք գնահատում են՝ արտերկիր գնալու ցուցում կա՞, թե՞ ոչ»,- ասաց նախարարը և հավելեց, որ ցուցման դեպքում արտերկիր մեկնելու բուժման ծախսերը ևս պետությունն է հոգում։
Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին նման 12 դիմում կա, որոնց վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովը շուտով գնահատական կտա։
Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հետարքրվեց, թե ինչպես է կազմակերպվում վիրավոր զինծառայողների բուժումը։