Հարուստ երկրները COVID-19 պատվաստանյութերի մեկ միլիարդից ավել չափաբաժին ձեռք բերելու ճանապարհին են: Դա շատ ավելին է, քան նրանց հարկավոր է: Իսկ ավելի աղքատ երկրները կպայքարեն մնացած պաշարների համար, քանի որ աշխարհը ձգտում է սանձել կորոնավիրուսի պանդեմիան: Այս մասին ասված Է ONE-ի զեկույցում:
COVID-19 պատվաստանյութերի մատակարարման ընթացիկ գործարքների վերլուծության ընթացքում ONE-ն հայտարարել է, որ հարուստ երկրները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան, պետք է կիսվեն ավելցուկային դեղաչափերով, որպեսզի ամբողջովին բեռնաթափեն համաճարակն աշխարհում:
Իրավապաշտպանական խումբը, որը քարոզարշավներ է անցկացնում աղքատության եւ կանխարգելվող հիվանդությունների դեմ, հայտարարել է, որ դա անելու անկարողությունը միլիարդավոր մարդկանց կզրկի COVID-19-ի հարուցած վիրուսի անհրաժեշտ պաշտպանությունից և, հավանաբար, կերկարաձգի պանդեմիան:
Զեկույցում հատուկ դիտարկվել են COVID-19 – Pfizer-Biotech, Moderna, Oxford-AstraZeneca, Johnson & Johnson և Novavax պատվաստանյութերի հինգ առաջատար արտադրողների հետ պայմանագրերը: