Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարարարը խոսել է կորոնավիրուսի թվերի աճի մասին, նշել, որ դեպքերի աճը զսպելու շանս կա, որը կօգնի պաշտպանել առողջությունը և թույլ չտալ տնտեսությունը կրկին սահմանափակումների տանել։
«Ռեստորանների ասոցիացիա» հ/կ-ն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Հայաստանում գործող հասարակական սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում ՀՀ առողջապահության նախարարության կողմից նոր սահմանափակումների հնարավոր ներմուծման կապակցությամբ:
– Համարում ենք, որ նոր շարժառիթներն ունեն բացառապես քաղաքական հիմք
– Համարում ենք, որ սահմանափակումները կենսական վտանգավոր են մեր ոլորտի բիզնեսի համար
– կոչ ենք անում չխոչընդոտել մեր բիզնեսի համար կենսական նշանակություն ունեցող սեզոնի սկիզբը գործարկելուն
– կոչ ենք անում տարանջատել քաղաքականությունը, առողջապահությունը և բիզնեսը»: