COVID-19-ի դեմ պայքարին միացավ մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ կից հրապարակելով նոր բաժանմունքի լուսանկարը:
«Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ առողջապահության նախարարությունն ընդլայնում է մահճակալային ֆոնդը»,- ասված է հայտարարության մեջ:
Առողջապահության նախարարությունը կրկին զգոնության կոչ է անում՝ «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 5-ին կորոնավիրուսային հիվանդությունները կազմել են 442: Դա թեստավորվածների մոտ 16 տոկոսն է: