Վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ: Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:
Այս մասին հաղորդվում է Իրավական ակտերի միասնական կայքում։
Հիշեցնենք, որ նախկինում արգելված էր կորոնավիրուսային հիվանդներին դիահերձում անել։ Առանց հերձելու գրվում էր, որ հիվանդը մահացել է կորոնավիրուսից կամ այլ ուղեկցող հիվանդությունից: