Այս գիշեր Երևանում վայրէջք է կատարել ռուսական «Սպուտնիկ V»-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը։
Ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը և առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Ներկա է եղել նաև Երեւանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Անդրանիկ Արզումանյանը:
«Առաջին հերթին պատվաստվելու են ռիսկի խմբի քաղաքացիները։ Ես կցանկանայի նշել, որ սա կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում ՀՀ-ին ցուցաբերվող ՌԴ լայնածավալ աջակցության շարունակությունն է։ Սա մեր դաշնակցային փոխգործակցության և մեր ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների վառ օրինակներից մեկն է, – նշել է Պավել Կուրոչկինը։
Պավել Կուրոչկինը հավելել է, որ առաջին խմբաքանակը՝ 15. 000 դեղաչափը կուղղվի ռիսկի գոտում գտնվող անձանց պատվաստմանը։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ ապագայում ավելի մեծ քանակով պատվաստանյութ կներկրվի Ռուսաստանից: