Ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 202817 է: Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալներից:
Առողջացածների թիվն, ընդհանուր առմամբ, 181180 է: Մեկ օրում առողջացել է 783 մարդ:
Փաստացի բուժվողների թիվն, ընդհանուր առմամբ, 16315 է: Ընդհանուր թեստերի քանակը՝ 899290: Երեկ կատարվել է 3426 թեստավորում: Մինչ այս գրանցվել է 3720, իսկ միայն երեկ՝ 15 մահ: Այլ պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 952 է: