Շրջանառվող լուրերն այն մասին, որ Ռուսաստանն առաջարկել է Հայաստանին Սպուտնիկ V պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսել, որին իր համաձայնությունն է արդեն տվել Զարգացման եվրասիական բանկը՝ խոստանալով ֆինանսավորել նախաձեռնությունը, սակայն Հայաստանը հրաժարվել է՝ նշելով, որ նման արտադրություն սկսելու համապատասխան հզորություններ չունի, լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հայաստանը որևէ բանից չի հրաժարվել․․․ Մեր գործընկերները Էկոնոմիկայի նախարարության հետ տանում են բանակցություններ նաև Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու ուղղությամբ, սակայն, դա միանշանակ ենթադրում է մասնագիտական և այլ ենթակառուցվածքների առկայություն»,- ասաց նախարարը։
Նա հույս հայտնեց, որ հայկական դեղագործական ընկերությունները պատվաստանյութի արտադրության կարևոր հանգամանքը գնահատելով՝ շահագրգռված կլինեն ներդրումներ անել և համատեղ արտադրություն բացել։