Covid-19-ի բոլոր պատվաստանյութերն ունեն վաղեմության ժամկետ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նշված ժամկետում կարողանանք ապահովել պատվաստումները։
Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս 24 000-ը առաջին դեղաչափն է։ Այն սպառելու դեպքում երկրորդ խմբաքանակը պիտի բերվի, որպեսզի ապահովվի երկրորդ դեղաչափը»,- ասաց Ավանեսյանը։
Ինչ վերաբերվում է երեխաներին պատվաստելուն, ապա նախարարն ասաց, որ այդպիսի հարց չի քննարկում։
«Սա կապված է մի շարք հանգամանքներով։ Նախ պետք է պատվաստանյութի փորձարկումները և գրանցման գործընթացում ավարտվի նաև երեխաների մոտ կիրառության ընթացքը։ Եվ երբ որ պարզվի, որ դրանք երեխաների համար կիրառելի են, մենք հետագայում կկիրառենք։ Այս պահին այդպիսի հարց չի քննրակվում»- ասաց Ավանեսյանը։