Ռուսաստանը դիտարկում է Հայաստանին Սպուտնիկ V պատվաստանյութի 1 մլն դեղաչափ մատակարարելու հնարավորությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«COVID-19 համավարակի սկզբից մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանը Հայաստանին օգնություն է ցուցաբերում՝ կանխելու կորոնավիրուսային վարակի տարածումը։ Սպուտնիկ V պատվաստանյութի խմբաքանակն անհատույց է տրվել։ Անցյալ ամիս մատակարարվել է 15 հազար դեղաչափ։ Մոտ ժամանակներս լրացուցիչ մատակարարումներ են նախատեսվում, դիտարկվում է մեկ միլիոն դեղաչափ տրամադրելու մեր հայ բարեկամների հարցումը», – ասել Է Լավրովը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպմանը:
Նշենք, որ կորոնավիրուսի դեմ Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութը հավանության է արժանացել ավելի քան 3,2 միլիարդ բնակչություն ունեցող 64 երկրներում: