Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների թիվն անցել է 10 հազարը: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում՝ թե՛ «ԱստրաԶենեկա», թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:
ԱՆ-ից հիշեցնում են, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես՝ 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
Հիշեցնենք, որ Հայաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է ապրիլի 13-ից: Հայաստան են ներկրվել տարբեր պատվաստանյութեր։ Ներկրման գործընթացը կրում է շարունակական բնույթ։