Սյունիքի մարզի Սիսիանի թունավորման հետ կապված ջրից նմուշ է վերցվել և փորձաքննություն է իրականացվում: Այս մասին Անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նրա պարզաբանմամբ՝ անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ լուծվել է։ Ավանեսյանի խոսքով՝ փորձաքննությունը շուտով կավարտվի, և մանրամասները կհայտնեն:
Հարցին՝ թունավորումը Սև լճի միջադեպի հետ կապ ունի՞, և հնարավո՞ր է՝ թունավորումն ադրբեջանցիների ձեռքի գործն է, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս պահին իրենց որևէ բան դրա մասին չի հուշում:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարի պարզաբանմամբ՝ անձրևաջրերի և կոյուղու խողովակների անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ լուծվել է։
Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությւոնից։
Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ:
Բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:
Մայիսի 12-ին Սիսիանի բժշկական կենտրոն դիմել է աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններոով ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հիվանդ: