ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացածներն կդիահերձեն:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հարցի քննարկման ժամանակ նշել էր՝ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանել էին, որ ինչ-որ ժամանակահատված կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն: Այս օրենքի նախագծով հանվում է այդ արգելքը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223050 դեպք, որոնցից 214059-ն` առողջացած, 4452-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1096581 թեստավորում:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում սկսվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումներն, այն կրում է կամավոր բնույթ։