Հույս ունենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվն այս շաբաթ կանցնի 50 հազարի շեմը:
Այս մասին ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ վիրուսի դեմ պատվաստման գործընթացն իրականացվում է ազգային իմունիզացիայի ծրագրի շրջանակում:
Ավանեսյանի խոսքով՝ նախորդ տարի արդեն իսկ բյուջեից հատկացված միջոցների հաշվին ձեռք բերված պատվաստանյութերն այս պահին մեզ հնարավորություն են տալիս ակտիվ կերպով կազմակերպել պատվաստումային գործընթացը։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223285 դեպք, որոնցից 214609-ն` առողջացած, 4463-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3122 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1108066 թեստավորում:
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել:
Հիշեցնենք նաև, որ հանրապետությունում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները, այն պարտադիր բնույթ չի կարում։