Հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223460 դեպք, որոնցից 214857-ն` առողջացած, 4478-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3033 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1111596 թեստավորում: Այս մասին տեղեկանում ենք «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տվյալներից։
Այսպիսով` երեկ կատարվել է 3215 բացասական արդյունքով թեստավորում։ Երեկ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 76 նոր դեպք: Ունենք 8167 առողջացած և 4 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1092 է։