Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մաստակի տեսքով հակավիրուսային դեղամիջոց է պատրաստում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իր իսկ աղբյուրին:
«Պաշտպանության նախարարության 48-րդ կենտրոնական հետազոտական ինստիտուտը սկսել է ծամոնի տեսքով նոր կորոնավիրուսային վարակի դեմ հակավիրուսային դեղամիջոց պատրաստել: Օգտագործման մատչելի ձևը դեղամիջոցի օգտակար հատկությունների հետ համատեղելը դրական ազդեցություն կունենա նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հաշվի առնելով կորոնավիրուսի հնդկական շտամը՝ «Գամալեյա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը խորհուրդ էր տվել Sputnik V-ի վերափոխած տարբերակը։
Որոշ ժամանակ առաջ Գինցբուրգը հրատարակությանը տված հարցազրույցում ասել էր, որ Sputnik V-ն արդյունավետ կլինի վիրուսի հնդկական տարբերակի դեմ: Այս պահին «Գամալեյա» կենտրոնն աշխատում է այս վարկածը ստուգելու համար: