Ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը փոխել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի անվանումը։ Այն կոչվելու է Spikevax: Այս մասին հայտնում է դեղամիջոցների եվրոպական գործակալության կայքը։
Մինչ այդ դեղամիջոցի անվանումը համընկնում էր ընկերության անվան հետ։
Հիշեցնենք, որ ապրիլին 30 հազար մարդու մասնակցությամբ անցկացված փորձարկումների ժամանակ պարզվել էր, որ պատվաստանյութը 90 տոկոս դեպքերում կանխում է վարակը, իսկ հիվանդության ծանր ընթացքը՝ 95 տոկոս դեպքերում։
Moderna ընկերության սեփականատերը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է։ Անցյալ տարվա նոյեմբերի կեսերին Moderna-ն հաղորդել էր, որ COVID-19-ի պատվաստանյութի արդյունավետությունը 94,5% է: