Կորոնավիուսի «դելտա» տարատեսակը կարող է դոմինանտ դառնալ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինատանը։ Նրա խոսքով՝ այն արդեն գրանցվել է աշխարհի ավելի քան 85 երկրում։
Այն առնվազն երկու անգամ ավելի շատ վարակիչ է, քան SARS-CoV-2-ի սկզբնական տեսակը։ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սվամինատան։
Գիտնականը նշել է, որ նման շտամով վարակված հիվանդը կարող է վարակել 2, 4, 6 և անգամ 8 մարդու, հենց այս պատճառով էլ ավելի տարածված են դարձել ամբողջ ընտանիքով հիվանդանալու դեպքերը։
«Լավ լուրն այն է, որ աշխարհում արդյունավետ համարվող պատվաստանյութերի մեծ մասն առնվազն կանխում են հիվանդության ծանր ընթացքը»,- ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը։