Հուլիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225987 դեպք, որոնցից 217381-ն` առողջացած, 4536-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2966 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1220466 թեստավորում: Այս մաիսն տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյլաներից:
Այսպիսով` երեկ hաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 186 նոր դեպք: Ունենք 78 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1104 է: