Շիրակի մարզի Իսահակյան գյուղում սիբիրյան խոցով վարակվածների թիվը ևս 2-ով է ավելացել։
Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին «սիբիրյան խոց» նախնական ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչներ: Գյուղի ևս մեկ բնակիչ հոսպիտալացվել է հուլիսի 4-ին։ Երկու հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։