Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակառուցված, նոր սարքավորումներով համալրված ախտորոշիչ բաժանմունքի բացմանը։
Նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ԲԿ-ն կերպարանափոխվել է, ամբողջովին վերանորոգվել է բակային հատվածը, ջրամատակարարման համակարգն է նորացվել։
Անահիտ Ավանեսյանը նաև հայտնել է, որ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքն է վերանորոգվել, նոր սարքավորումներով համալրվել են մյուս բաժանմունքներն ու ախտորոշիչ կենտրոնները։
Առողջապահության նախարարի պաշտոնակատաի խոսքով՝ հիվանդանոցը լինելու է պետության ուշադրության կենտրոնում։
Մանրամասները՝ տեսանյութում։