Կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ ունենք, բայց կտրուկ չէ։ Այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակառուցված ախտորոշիչ բաժանմունքի բացման ընթացքում լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնաակատար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ աշնան առաջին կեսին կունենանք կորոնավիրուսի նոր ալիքի գալու վտանգ։
Անդրադառնալով դելտա շտամին, նա նշեց, որ այս պահին սեկվենավորած օրինակ դեռ չունենք, բայց Հայաստանում էլ շրջանառվում է կորոնավիրուսի դելտա շտամ, քանի որ ունենք բաց օդային սահմաններ և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է, և եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը հիմա մեծամասնություն է կազմում։
Ավանեսյանն ասաց, որ առողջապահական համակարգը շարունակում է շատ լարված աշխատել և սպասարկել բոլոր հիվանդներին, ամեն ինչ անելու են, որպեսզի բնակչության 40-50 %-ը պատվաստվի։
Մանրամասները՝ տեսանյութում։