«Պատվաստումների նկատմամբ նախնական որոշակի մտավախությունները, ինֆորմացիայի բացակայությունը, ապատեղեկատվությունը մեծ դեր խաղացին, որ քաղաքացիները նախնական շրջանում այդքան ակտիվ չէին, և սա միայն Հայաստանին բնորոշ հանգամանք չէ»,- այս մասին Կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով պատվաստումների ցածր ցուցանիշները։
«Լայնածավալ պատվաստումային գործընթացները սովորական չեն, և քաղաքացիները պետք է ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, և դա ժամանակ է պահանջում»,-հավելել է նա։
Անդրադառնալով նախարարության կողմից չպատվաստվելու դեպքում սահմանվող սահմանփակումների փաթեթին՝ Ավանեսյանը նշել է․
«Մի շարք գործիքներ են ներառում այդ սահմանափակումները՝ հանրային ծառայությունների ոլորտում, այն աշխատատեղերում, որտեղ, որ շփումները բավականան լայն են և քաղաքացիները ռիսկի խմբի ներկայացուցիչներ են»։