Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է զինծառայողների մասունքների նույնականացման փորձաքննությունների ընթացքին։
«Ունենք բարդ փորձանմուշներ, որոնք չէր հաջողվում նույնականացնել, մենք հոլանդանցի մեր գործընկերների հետ կնքեցինք համաձայնություն, և դրանք հիմա տեղափոխման գործընթացի մեջ են։ Ես չեմ կարծում, որ դրա պատասխանը շատ արագ կլինի, որովհետև նրանց կողմից էլ շատ բարդ փորձաքննությունների ընթացք պետք է արվի»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ խոսքը փորձաքննությունների մոտ 50 նմուշի մասին է։