Անգլիական Ուեյմուտ քաղաքի 62-ամյա բնակչուհի Սարա Լյուիսը, ով 9 ամսվա ընթացքում առաջին անգամ դուրս է եկել տնից, ընկել է բեռնատարի տակ: Կինը չի լքել իր բնակարանը, որպեսզի պաշտպանվի կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Սպասելով տաքսիին՝ Լյուիսը սկսել է անցնել ճանապարհը, սակայն չի նկատել մոտեցող մեքենան, քանի որ այդ պահին պայուսակից պաշտպանիչ դիմակ է հանելիս եղել։
Վթարից որոշ ժամանակ անց Լյուիսին չի հաջողվել ավտոմեքենայի տակից դուրս, սակայն փրկարարների ժամանումից հետո պարզ է դարձել, որ նա մահացել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ կինը մահացել է վթարի հետևանքով ստացած վնասվածքներից։
Քննելով միջադեպը՝ բժիշկները նաև իմացել են, որ ավելի վաղ կնոջը կլինիկորեն խոցելի են ճանաչել կորոնավիրուսի նկատմամբ: