Ռուսական Sputnik V պատվաստանյութը ցույց է տալիս ամենալավ արդյունքները COVID-19-ի դելտա շտամի կանխարգելման գործում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, հաղորդում է РИА Новости-ն:
«Վերջին արդյունքները ցույց են տալիս, որ արդյունավետությունը կազմում է մոտ 83%, սա արդեն ռուսական տվյալներ են»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ պատվաստանյութը պաշտպանում է կորոնավիրուսի ծանր դեպքերի ավելի քան 95%-ից: Այն արդյունավետ է, շեշտեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։