Օգոստոսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234227 դեպք, որոնցից 222397-ն` առողջացած, 4678-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1428670 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6647 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք: Ունենք 214 առողջացած,7 մահվան դեպք: