ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է տեղադրվել COVID-ի նոր շտամների ռիսկային խմբում գտնվողների մասին։
«COVID-ի նոր շտամների ռիսկային խմբում են նաև հղի կանայք և երեխաները, ուստի պետք է լինենք է՛լ ավելի զգոն` նրանց COVID-19-ով պայմանավորված բարդություններից հեռու պահելու համար:
Զգուշավորության պարզ կանոններին հետևելով և պատվաստվելով` ուղղակիորեն մասնակցում ենք այդ պայքարին»,- ասվում է հայտարարության մեջ։