Հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քան 190 անգամ։ Այս մասին հայտնում են ԱՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 1600 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են իրականացնել առաջադրված մարտական խնդիրները, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։