Օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 3600 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: