Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ»,- հայտնել է նա և ավելացրել, որ կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։