Այս գիշեր Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակվել են մարտերը, սակայն դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ նախորդ գիշերը։ Այս մասին լրագրողների հետ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ հայկական կողմն ունի զոհեր, քանակի մասին հայտնի կլինի քիչ անց։ Հակառակորդը նույնպես ունի մեծ քանակությամբ զոհեր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։