Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է Թբիլիսիում անցկացնել ռազմական հակամարտությունը դադարեցնելու բանակցություններ: Այս մասին հայտնում է Риа Новости-ն։
«Մեր ընդհանուր շահերից է բխում տարածաշրջանում խաղաղության հնարավորինս շուտ հաստատումը։ Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով նպաստել այդ գործընթացին, այդ թվում՝ անցկացնել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հանդիպում Թբիլիսիում՝ երկխոսություն անցկացնելու նպատակով»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիմակայության արդյունքում ստեղծվել է ծանր իրավիճակ, կան մեծ թվով զոհեր, և ռազմական գործողությունների կասեցում և երկխոսության վերսկսում մինչ այժմ տեղի չեն ունենում:
Գախարիան նշել է, որ իրավիճակի հետագա սրումը բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա: