Արցախ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայքով արդեն չորս օր շարունակվող պատերազմական գործողությունները ցնցել են ողջ հայությանը՝ Հայաստանում, թե սփյուռքում։ Ջավախքում այս օրերին հատկապես երիտասարդությունը շատ ակտիվ է։ Կիրառվում է հայրենիքին օգնելու հնարավոր ու անհնար ամեն ինչ։
Տեղի օպերատիվ վիճակի մասին Armenia Today-ը զրուցեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնի տնօրեն, քաղաքական գործիչ Ժորա Սնխչյանի հետ։
«Ապրելով Վրաստանում՝ ջավախքցիները միշտ են եղել հայրենիքի կողքին։ Դա առավել լավ երևաց Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ Ջավախքն առաջինը զանգվածաբար օգնության հասավ ու սատարեց իր ժողովրդին»,- հիշեցրեց Ժորա Սնխչյանը։
«Այս պահին էլ Սփյուռքի հետ միասին ոտքի ենք կանգնել՝ նյութական, բարոյական օգնություն հասցնելու մեր ժողովրդին»,- ասում է Սնխչյանը և հավելում, որ կատարվում է ակտիվ դրամահավաք՝ Ջավախքի բոլոր գյուղերում։ Դա կուղղվի Հայաստան համահայկական հիմնադրամին։ Ներգրավված են բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, հայկական եկեղեցիները, երիտասարդները։ Հավաքվում է նաև պարեն, հագուստ՝ Արցախ ուղարկելու համար։
«Կազմվել են կամավորների ջոկատներ, որոնք սպասում են սահմանը հատելու թույլտվության, որովհետև գիտակցում են, որ քարանձավային այդ ժողովուրդը՝ թուրքը, այլևս սրել է իր յաթաղանն ու իր ասկյարներին բաց է թողել քաղաքակրթության կենտրոններից մեկի՝ Հայաստանի վրա։
«Միջազգային հանրության, արվեստագետների ու գործիչների կոչերը՝ դադարեցնել ռազմական գործողությունները, չեն հասնում Թուրքիայի ականջին, նա այլևս պատռել է դիմակը՝ Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց իրականացնելու իր երազանքը։ Քանի որ գենետիկորեն վայրենի ցեղը ոչ մի այլ բանի ընդունակ չէ»,- ասաց ՎՀԳ Վերնատուն միության նախագահը։