ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, որում կոչ է արված օտարերկրյա վարձկաններին և զինյալներին դուրս բերել տարածաշրջանից:
Հարությունյանը շեշտեց՝ վարձկանները երբևէ որևէ երկրի օգուտ չեն տվել․ դա պետք է հասկանա նաև Ադրբեջանի ժողովուրդը։
«Դրա ճիշտ պատասխանը տվել է 1990-ական թվականներին Շամիլ Բասաևը՝ չեչենական դաշտային հրամանատարը, որ սա մեր պատերազմը չէ։ Իրականում Շամիլ Բասաևը շատ ծանր կորուստներ է կրել հենց արցախյան հատվածում և ոչ միայն։ Շատ ծանր կորուստներ են կրել այն ժամանակ տարբեր այլ երկրներից, հիմնականում՝ Պակիստանից եկած մոջահեդները»,- ասաց ԱՀ նախագահը։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 83 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Եռօրյա մարտերի արդյունքում թշմանին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: