Արցախի ներկա պատերազմի հասցեատերերից մեկը Իրանն է, հայտարարել է Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ։ Մենք գիտենք, թե տարածաշրջանային ինչ խնդիրներ կան, որոնք կապված են, մասնավորապես, Հյուսիսային Իրանի հետ», – ասել է նախագահը ։
Միաժամանակ նա նշել է, որ բացի մի քանի հայտարարություններից, արցախյան կողմը հակամարտության հետ կապված Իրանի կողմից կոնկրետ քայլեր չի տեսել։
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության մանրամասները: Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել երկու հարեւան պետությունների միջեւ լարվածության աճի եւ շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: