Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդում է Բելտա-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, առևտրա-տնտեսական գործակցությունը և այլ հարցեր։ Հեռախոսազրույցների գլխավոր թեման եղել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղում։