Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտմանը:
«Մենք հստակ կիմանայինք, թե որ կողմն է խախտել Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը, եթե ադրբեջանցիները թույլ տային միջազգային դիտորդներին մոնիտորինգ անցկացնել շփման գծում, ինչպես սահմանված է 2015 թվականի Ռոյս-Էնգել համաձայնագրում»,- գրել է Փալոնը՝ հավելելով, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա։