Հայկական կողմն ուսումնասիրում է ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերը և հետևանքները, որոնք ամբողջացնելու պարագայում կներկացնեն: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառման մասին հարցին:
Ինչ վերաբերում է հրադադարին, ապա, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որի վերաբերյալ հարցադրումները առաջարկները հայկական զինված ուժերը մշակում են, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող: «Շատ կարևոր է հսկել հրադադարը և տեսնել խախտողին, ինչու չէ նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
Անդրադառնալով սիրիացի ահաբեկիչների մասին հարցին, Արծրուն Հովհաննիսյանը վերահաստատել է, որ ահաբեկիչների վերաբերյալ հետաքրքիր անակնկալներ են սպասվում Ադրբեջանին: