Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները։ Վերջին օրերին տեղի ունեցած և առ այսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա-Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Այս մասին գրել է ՊԲ-ը։
«Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»: