Երևանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանի ցույց տալ ահաբեկիչների, որոնք գերեվարվել են Արցախի տարածքում։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ այսօր արդեն փաստ է, որ Ղարաբաղում ահաբեկիչներ են գործում։
Խոսելով Փաշինյանի ու Ալիևի հանդիպման մասին, Սիմոնյանը ТАСС-ին ասել է, որ ներկա պայմաններում հնարավոր է համարում երկու պետությունների ղեկավարների հանդիպումը։
«Հայաստանի վարչապետն արդեն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպման։ Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Ադրբեջանի նախագահը։ Բայց ես դրան չեմ հավատում։ Այս փուլում նման դիվանագիտական որոշում կայացնելը դժվար է»,- ասել է Սիմոնյանը։