Սկիոյի քաղաքապետը, Խորհուրդը և Քաղաքային խորհրդի խմբակցությունների ղեկավարները որոշել են նամակ ստորագրել՝ ուղարկելու Սենատ, Պատգամավորների պալատ և Նախարարների խորհրդի նախագահին, որպեսզի Իտալիան ճանաչի Արցախի Հանրապետությունը։
Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Հիշեցնենք, որ Արցախի անկախությունը ավելի վաղ ճանաչել էին Իտալիայի Դրենա, Բլեջո-Սուպերիորե, Ֆորտե-Դեի-Մարմի համայնքները, Միլանի, Պալերմոյի, Արկոյի, Չեզենայի, Կարբոնյանոյի, Վիարեջոյի, Պիզայի քաղաքային իշխանությունները, ինչպես նաեւ Լոմբարդիայի մարզը: