ՌԴ Արևելյան զինվորական օկրուգի հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանումներն օգնություն ցուցաբերելու նպատակով հասել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջից:
Ռազմաբժշկական ստորաբաժանումները ՌԴ ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար ինքնաթիռներով Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից Երևան էին տեղափոխվել:
Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 ռազմական բժիշկ՝ վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ:
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: