Ադրբեջանի իշխանությունները բացառում են հայ ռազմագերիներին Բաքվում զորահանդեսի ժամանակ ցուցադրելու հնարավորությունը, հայտնում է EADaily – ն ՝ վկայակոչելով Ադրբեջանի՝ գերիների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին:
Նշվում է, որ Բաքվի զորահանդեսի ժամանակ հայ ռազմագերիների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու ադրբեջանական ղեկավարության մտադրության մասին սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունն «անհիմն է եւ չի համապատասխանում իրականությանը»:
Բաքվում նաեւ հայտարարել են, որ կողմ են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին ռազմագերիների եւ այլ պահված անձանց փոխանակման հարցում:
Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղում գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակումն արագանալու է, երեքշաբթի ավելի վաղ հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ: