Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ինչպես և մյուս երկրները։ Այդ տարածքի պատկանելությունը երկար ժամանակ որոշվում էր Անվտանգության խորհրդի բանաձևերով, լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս տարածքի պատկանելությունը որոշվում է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Փաստորեն, ոչ մի երկիր չի փոխվել»,- ասաց Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք փոխվել է Ռուսաստանի վերաբերմունքը պատերազմից հետո Ղարաբաղի կարգավիճակի հարցի և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության ղեկավարների համաձայնության վերաբերյալ:
«Նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ասաց, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսեց այս մասին»,- հիշեցրեց Կրեմլի խոսնակը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձվում Քելբաջարը, Աղդամի շրջանը, Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։