ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Ռուս խաղաղապահները հետախուզություն և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի երկայնքով՝ էլեկտրահաղորդակցության գծերի շրջակայքում։
Մաքրվել է 3,4 հա տարածք և 2,2 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 96 պայթուցիկ սարք։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 60 հա տեղանք, 20 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են շուրջ 1250 պայթուցիկ սարք:
Հայտնաբերված պայթուցիկ սարքերը, չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ աղբավայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումները կիրառելով:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարությունում նշված համաձայնագրերեվ` այս տարվա նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է ամբողջական հրադադար։
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները:
Պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Անցած օրվա ընթացքում վերականգնվել են չորս հենարաններ և 1600 մ էլեկտրահաղորդման գծեր, 1 կմ գազատար, 2200 մ կապի գծեր և երկու տրանսֆորմատորային ենթակայաններ: