ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ:
Զրուցակիցները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները:
Կողմերը կարծիք են հայտնել, որ թե’ Հայաստանում եւ թե’ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, եւ ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի եւ արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Մինչ այժմ 70 000 արցախցի փախստականներ են վերադարձել իրենց բնակավայրեր։