Ավելի քան 770 փախստականներ է մեկ օրում վերադարձել են Լեռնային Ղարաբաղում իրենց տները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 778 մարդ։ Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:
«Ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 34,5 հազար փախստական։