Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ փախստականներին տեղափոխող ավտոբուսներն ուղեկցում են ռուս խաղաղապահները։ Նրանք իրականացնում են նաև իրավիճակի շուրջօրյա դիտարկում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Վերջին տվյալներով, Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության է վերադարձել ավելի քան 36 հազար փախստական։
Հիշեցնենք, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը և հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։