Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» և Բերձոր-Շուշի հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լեռնային հատվածներում տեսանելիությունը թույլ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։